Հայրական տունս գտնվում է գեղատեսիլ Բյուրականում 40 րոպե(30կմ) մայրաքաղաք Երևանից - որտեղ է գտնվում հայտնի Աստղադիտարանը ինչպես նաև Էջմիածնի առաջնորդարանը իր ամառանոցային կենտրոնն ունի ամառվա տոթից այնտեղ հանգստանալու կամ ձմեռային ձյունէ սպիտակ հանգիստը անցկացնելու համար։
Բյուրական – բյուր ակն, բազմաթիվ աղբյուրների տեղանք է։ Տանը առկա մշտական մաքուր ջուրը որ Արագած լեռան վրա հավաքվող տեղումների ֆիլտրված բարձրորակ աղբյուրներից է գալիս, ուրիշ տեղ շշավորված վաճառվում է։ 18 կմ ջրամատակարարման համակարգը 300 մմ տրամաչափով խողովակաշարը, կառուցվել է Բյուրականում Հայաստան հիմնադրամի շնորհիվ